Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը՝ աշխարհի ռեկորդակիր

Մարտ 24,2022 15:57

2022 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի,  ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։

Թ․ Միրզոյանը պառկած դիրքից 150կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է Դյուցազնագրքի ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է Դյուցազնագրքում։

Աշխարհի ռեկորդը Թ․ Միրզոյանը նվիրել է 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին, իսկ Դյուցազնագրքինը՝ զոհված հայորդիներին։

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ՍՀԻԱ բաժնի ներկայացուցիչներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

Հիմնարկի պետ Կարեն Խաչատրյանը շնորհավորել է ռեկորդակրին՝ մաղթելով նրան նոր հաղթանակներ, հավելելով նաև, որ հիմնարկի վարչակազմը պատրաստ է աջակցելու և օժանդակելու յուրաքանչյուր դատապարտյալի, որը ցանկություն կհայտնի մասնակցելու նման մարզական միջոցառումների։

Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը նախկինում ևս գրանցել էր ռեկորդներ կշռաքարերի բարձրացումով։

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031