Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ մարդը զրկվում է ոչ միայն ազատությունից, այլև առողջությունը պահպանելու և ապրելու տարրական հնարավորություններից. Գառնիկ Դանիելյան

Նոյեմբեր 10,2026 15:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները:

Արսենն ընդամենը 46 տարեկան էր։ Առաջադրվել էր Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու։

Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, հայրենասեր, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից։

Ես և գործընկերներս տարիներ շարունակ բարձրաձայնում ենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակի, բժշկական պատշաճ սպասարկման, անհրաժեշտ դեղորայքի և մարդկային արժանապատիվ պայմանների բացակայության մասին։

Քրեակատարողական հիմնարկը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ մարդը զրկվում է ոչ միայն ազատությունից, այլև առողջությունը պահպանելու և ապրելու տարրական հնարավորություններից։

Բայց այս ամենից զատ՝ կա մեկ այլ՝ շատ ավելի մտահոգիչ հարց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանավորումների և քաղբանտարկյալների խնդիրը։

Մինչև ե՞րբ են շարունակվելու քաղաքական հալածանքները, և ո՞վ է պատասխան տալու դրանց հետևանքների համար։

Ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հետևանքով տեղի ունեցավ նաև Փարաքարի համայնքապետի սպանությունը։ Կյանքից զրկվեց մի մարդ, որն ուներ իր համայնքի բնակիչների բացարձակ վստահությունն ու աջակցությունը։

Այլևս լռելու տեղ չկա։ Այս ամենի հանդեպ մեր լռությունն ու հանդուրժողականությունը կարող են արժենալ նոր մարդկային կյանքեր։ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին։

Ո՞վ է պատասխանատու կալանավայրում մարդու կյանքի և առողջության անվտանգության համար։ Ո՞վ է պատասխան տալու, եթե պարզվի, որ հնարավոր էր կանխել այս մահը։

Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին: Ութ տարի է՝ արյուն եք տենչում: Հեռացե՛ք, որ ԱՊՐԵՆՔ:

Անասելի ցավ է։ Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30