Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ԼՂ-ում ռուս խաղաղապահների պարտականությունների հարցը

Մարտ 24,2022 23:01

Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի կայքից տեղեկանում ենք, որ  Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում ռուս խաղաղապահ առաքելության պարտականությունները, ինչպես նաեւ այլ՝ երկուստեք հետաքրքրության այլ հարցեր:

Իսկ ՀՀ ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝  դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031