Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա գլխավորն այն է, որ կողմերը հետևեն պայմանավորվածություններին. Պեսկովը Արցախում իրավիճակի մասին

Մարտ 28,2022 14:24 Share

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Արցախում վերջին շրջանում ստեղծված իրավիճակը` հայտարարելով , որ հիմա գլխավորն այն է, որ կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանավորվածությունները:

Անդրադառնալով Արցախում խաղաղապահ զորամիավորման թվաքանակի ավելացմանը՝ Պեսկովն ասել է.

«Այդ հարցը պետք է ուղղել մեր զինվորականներին: Նրանք կապի մեջ են հայ և ադրբեջանական կողմերի հետ»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել