Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սպիտակ տուն. Ռուսաստանը պետք է ընտրի դեֆոլտի և արժութային պահուստների օգտագործման միջև. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 06,2022 22:44

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է եվրոպական դաշնակիցների հետ պատժամիջոցների ընդլայնման ուղղությամբ

Պատժամիջոցների սահմանման քաղաքականության միջոցով Միացյալ Նահանգները փորձում է հասնել մի իրավիճակի, երբ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի դեֆոլտի և իր մնացած արժութային պահուստների օգտագործման միջև, ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին։

«Նպատակն է ստիպել նրանց ընտրություն կատարել», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակն է այս փուլում Ռուսաստանին դեֆոլտի հասցնելը:

Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել դեֆոլտ հայտարարելու կամ դոլարի մնացած պահուստները սպառելու միջև, ասել է մամլո խոսնակը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է եվրոպացի դաշնակիցների հետ՝ ընդլայնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930