Լրահոս
Օրվա լրահոսը

Կան բազմաթիվ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում. քաղաքապետն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Ապրիլ 07,2022 16:58

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ: Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը: Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930