Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան․ «Ռուս զինվորն իր արյունով է վաստակել Հայաստանում գտնվելու իրավունքը, Հայաստանը գոյություն ունի, քանի դեռ այստեղ է ռուս զինվորը»

Ապրիլ 08,2022 20:11

«Այսօր, ինչպես վերջին 200 տարում, ռուս զինվորները գտնվում են Հայաստանում։ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա եւ դա շատերին դուր չի գալիս։ Ռուս զինվորն իր արյունով է վաստակել Հայաստանում գտնվելու իրավունքը»,-այսօր «Մայր Հայաստան» հուշահամալիրում կազմակերպված ՝ ի պաշտպանություն հայ-ռուսական բարեկամության եւ արցախահայության անվտանգության ցույցի ժամանակ իր ռուսերեն լեզվով հնչեցրած ելույթում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

«200 տարի ռուսները արյուն էին թափում Հայաստանի հողի համար, նրանց շնորհիվ են 19-րդ դարի սկզբում մեր հողերը ազատագրվել թշնամիներից եւ այսօր ռուս զինվորը երաշխիքն է Հայաստանի անվտանգության։ Այսօր Հայաստանի երիտասարդ պետությունը գտնվում է երկու գազանների երախների արանքում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Հայաստանը գոյություն ունի, քանի դեռ այստեղ է ռուս զինվորը, որովհետեւ դա մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասաց Գրիգորյանը։

Նրա ներկայացմամբ՝ Հայաստանը հիվանդ է, մեր հասարակությունը հիվանդ է, Հայաստանի հանրապետությունն էլ այսօր թույլ է․ «Հայաստանում իշխանությունը զավթել են օկուպանտները, որոնք ծառայում են մեր թշնամիներին եւ այսօր մենք, մեր ազգը, կարող ենք դիմել միայն մեր բարեկամներին, մեր դաշնակիցներին։ Այսօր մենք կարող ենք հույս դնել միայն ռուսների վրա։ Այսօր, ինչպես 70 տարի առաջ, մենք պետք է պաշտպանենք մեր ազգային պետությունում ապրելու մեր իրավունքը եւ այս պատերազմում ունենք միակ դաշնակից՝ Ռուսաստանը։ Մենք առաջիկայում կամ պաշտպանում ենք մեր իրավունքը՝ ապրելու մեր պապերի երկրում, կամ էլ թշնամիները մեզ վերացնում են եւ տեղափոխում պատմության դասագրքեր։ Առջեւում դժվար ժամանակներ են սպասվում։ Այսօր հավաքվել ենք, որ մեր ռուս բարեկամներին վստահեցնենք՝ ինչպես 200 տարի առաջ, այնպես էլ այսօր եւ ապագայում հայ զինվորը կռիվ կգնա ռուս զինվորների հետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930