Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի հատուկ կարգադրությամբ պարգևատրվել են ոստիկանական համակարգի 2 ներկայացուցիչ

Ապրիլ 11,2022 23:40

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ Լիանա Ամիրխանյանին և ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական- վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ Հակոբ Դարչինյանին պարգևատրելու մասին։

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված կարգադրությունում մասնավորապես նշված է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգևներով պարգևատրման կարգը և պարգևների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետով՝ կարգադրում եմ.

 

  1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 104-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգևատրել Լիանա Ամիրխանյանին և Հակոբ Դարչինյանին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930