Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանին կանգնեցնել է պետք». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 13,2022 23:40

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս մարդուն/մարդկանց թվում է, թե միջազգային հանրություն ասվածին պետք է դուր գալ  փափուկ լինելով, ամեն հարցում հարմարվողականություն ցուցաբերելով, սեփական իրավունքները ինչ-որ պաթետիկ խաղաղության դիմաց զիջելով։

Այս մարդը կարծում է, որ խաղաղության մասին անդադար խոսելով, տարածքային զիջումների գնալով կարողանալու է խնդիրներ լուծել ու խաղաղություն հաստատել։

Միջազգային հանրության հետ տասնամյակներ շարունակ վատ աշխատելով, Ռուսաստանի կցորդը լինելով՝ վերջում ասել, թե միջազգային հանրությունը մեր օգտին չի դիրքավորված, ներողություն, բայց տկարության մասին խոստովանություն է։

Խորհուրդս Փաշինյանին. հրապարակային խոստովանությունների շարք սկսեք, ասեք, թե Ռուսաստանի կողմից ի՞նչ ճզմիչի տակ եք եղել, պատերազմից առաջ և հետո, ի՞նչ են պարտադրել, նախկին իշխանությունների պայմանավորվածությունները գաղտնազերծեք ու հրաժարական տվեք. այդ աթոռը պետության համար պայքարողի աթոռն է։

Հ.Գ. հայրենակիցնե՛ր, պատրաստվե՛ք ինքնապաշտպանության, մենք գոյության կռիվ ունենք տալու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930