Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունում կան մարդիկ, որոնք կկատարեն ապօրինի հրաման եւ կփորձեն ուժ կիրառել ցուցարարների հանդեպ»․ Վանեցյան

Ապրիլ 25,2022 22:10

«ՀՀ-ում սկսվող եւ ուժգնացող բողոքի ակցիաներն անկասելի են։ Որեւէ մեկն իրավունք չունի ժողովրդի կամքի դեմ դուրս գալ եւ ուժ կիրառել։ Հավաստիացնում եմ, որ չեն էլ անի, որովհետեւ ոստիկանն ու այլ ուժայինները, հավատացեք, հայ են։ Հայկական օրակարգը նրանք չեն կարող չհարգել, իսկ մեր օրակարգը բացառապես հայկական է»,-Երեւանում ընթացող բազմամարդ բողոքի երթի ժամանակ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։ Լրագրողները կարծիք հարցրին՝ անհամաչափ ուժի կիրառումը բացառո՞ւմ եք։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան ժողովուրդ կլինի հրապարակներում եւ փողոցներում։ Եթե պայքարը եղավ հուժկու, որեւէ ոստիկան ձեռք չի բարձրացնի։ Ոստիկանության համակարգում կան մարդիկ, որոնք կկատարեն ապօրինի հրամաններ եւ կփորձեն ուժ կիրառել ցուցարարների հանդեպ։ Չմանրամասնեմ, բայց համոզված եմ, որ հայ մարդը ձեռք չի բարձրացնի հայկական օրակարգ սպասարկող մարդու վրա։ Եթե այս օրակարգին որեւէ մեկը դեմ է, նա հայ չէ՝ թուրք է»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը։

Ինչպես հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակից այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ միավորման երթը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930