Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ինչքան եք շատացել». Երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան (Ֆոտոշարք)

Ապրիլ 27,2022 21:40

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածում:

Մեկ րոպե անց արդեն երթը շարժվեց առաջ:

Օպերայի հատվածում Վանեցյանը հորդորեց երթի մասնակիցներին մոտենալ իրեն ու արձանագրեց. «Էս ինչքան եք շատացել»:

Նա ասաց, որ որեւէ կասկած չունի՝ հայի արժանապատվությունը վերականգնվելու է, Արցախը, Հայաստանը լինելու է. «Ով այդօր դուրս է եկել պայքարի, լինելու է այն մարդը, որը մեր երկրին վերադարձնելու է խաղաղություն, արժանապատվություն եւ ժպիտ բոլորին: Սա պատմական շարժում է, Հայաստանի ու Արցախի պատմության կարեւորագույն էջն է գրվում: Փորձեցին փակել էջը, բայց մենք նոր էջով ենք սկսելու»:

Ազատության հրապարակում երթի մասնակիցներին սպասում է երգչուհի Նունե Եսայանը, որն իր աջակցությունն է հայտնում ցուցարարներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930