Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մանդատ չենք տվել կոլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվել»․ Ասպրամ Կրպեյան

Մայիս 01,2022 22:27

«Մենք ապրիլի 25-ին մեկնարկեցինք մեր՝ հանուն հավերժական Հայաստանի քայլերթը Իջևանից. հաղթահարել ենք ավելի քան 175 կմ և այսօր այստեղ ենք՝ քաղաքամայր Երևանում»,- Ֆրանսիայի հրապարակ ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իջևանից մեկնարկած քայլերթի խմբի ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

Նա, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանն, ասաց․ «Մենք մանդատ չենք տվել կոլաբորացիոնիստների հանցախմբին հայրենավաճառությամբ զբաղվել։ Մենք ասում ենք՝ ոչ, թուրքին, ադրբեջանցուն և թուրքահպատակ դե ֆակտո իշխանություններին հայկական։ Կոլաբորացիոնիստներին մնացել են հաշված օրեր, քանզի չկա ՀՀ առանց Արցախ, չկա Արցախ առանց ՀՀ։ Հավերժական Հայաստան լինելու է»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանն իբր խաղաղություն է խոստանում, բայց ամեն օր բերում է արյուն ու մահեր։ Մեր օրակարգը մեկն է՝ Նիկոլի հեռացում, որ լինի իրական խաղաղություն։ Իր տրամաբանությունը կզած, մուրացողի քաղաքականությունն է, որին մենք ասում ենք ՝ոչ։ Մենք ունենք հերոսներ, տաղանդավոր անձինք, մենք ո՞նց կարող ենք կզած լինել։ Մենք զարկ ենք տվել մեր նոր զարթոնքին։ Բնական է, բոլորս էլ հասկանում ենք՝ 30  տարվա մեջ եղել են մեծ, փոքր, միջին սխալներ, լկտի չինովնիկներ էլ են եղել, վատ դատավորներ, բայց մի բանը հստակ է՝ վատ բարքերին, որոնք այսօր էլ կան,  վերադարձ չի լինելու»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031