Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին. վարչապետն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Ռենե Լևոնյանին

Մայիս 02,2022 17:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:

Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031