Լրահոս
Օրվա լրահոսը

«2008-ին եթե այդ ստահակները իշխանությունը բռնազավթեին․․․ այդ ժամանակ ծնված երեխաները պետք է շնորհակալ լինեն նախագահ Քոչարյանին․ ոչ մի նման բռնություն չի կիրառվել»․Սայաթ Շիրինյան

Մայիս 05,2022 17:03

«Ոստիկանի համազգեստ կրելը դեռ չի նշանակում, որ պետք է անուղեղ լինես եւ դառնաս բութ գործիք։ Համազգեստ կրելը նշանակում է մտածող եւ կատարող լինել։ Ցավոք, մենք գործ ունենք 2018 թվականին Նիկոլին տրված ոստիկանության հետ, այդ ժամանակ հեշտությամբ տրվեցին։ 2018-ից մինչ օրս Նիկոլը վայելում է այս ոստիկանությանը։ Կարմիր եւ սեւ բերետավորների հայացքի մեջ բթություն կա»,-այսօր այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության նախկին պաշտոնյա Սայաթ Շիրինյանը, որին այսօր երթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել:

«Ոստիկանության ղեկավարության այս ոչինչներն իրենց ոտքերը սրբել են ոստիկանության համազգեստի վրա, ոստիկանություն, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի։ Վահե Ղազարյանի միակ առավելությունը Փաշինյանի համադասարանցի լինելն է, ուրիշ բան չկա»,-ասաց Շիրինյանը։

2008 թվականի մարտի 1

Լրագրողները Շիրինյանին հիշեցրեցին, որ նախկին իշխանությունների ժամանակ էլ ոստիկաններն ավելի կոշտ են եղել, բիրտ ուժ կիրառել, Շիրինյանն այսպես արձագանքեց․ Իսկ ինչե՞ր են կատարվել նախկինում։ Երեւի նախկին ժամանակահատվածի, որը շահարկվեց, կերակրում էին, որ 2008-ին ոստիկանությունն այսպես բռնություն գործադրեց, չգիտեմ ինչ, վստահաբար ասում եմ՝ 2008-ին ես խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում ոստիկանական այն ժամանակվա ղեկավար Հայկ Հարությունյանին, հանրապետության ղեկավարին, որ կամք դրսեւորեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանական խունտային, որի անդամն էր Փաշինյանը։ 2008 թվականին եթե այդ ստահակները իշխանությունը բռնազավթեին․․․ այդ ժամանակ ծնված երեխաները պետք է շնորհակալ լինեն նախագահ Քոչարյանին, որ կամք դրսեւորեց եւ իր սահմանադրական իրավունքը իրացրեց։ Ոչ մի նման բռնություն չի եղել։ ԱՄՆ դեսպան կար․․․ հիմա ուզում եմ հարց տալ դեսպաններին, մարդու իրավունքների հանձնակատարին, ինչի՞ ծպտուն չեն հանում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031