Աբովյան փողոցում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ կարմիր բերետավորները քաշքշեցին ցուցարարներին, ուժով բերման ենթարկին «Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության նախկին պաշտոնյա Սայաթ Շիրինյանին։
Ոստիկանները հրելով ցանկանում էին ազատել փողոցի երթեւեկելի մասը։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Ցուցարարների մի մասը նստեց գետնին։ Տարածքում ոստիկանական մեքենաներն ավելացան։ Ուժի գործադրմամբ բերման ենթարկվեց առնվազն 15 ցուցարար։ Արդյունքում ցուցարարները հայտնվեցին մայթին։
Կարդացեք նաև

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանի եւ Աննա Գրիգորյանի կոչով՝ քաղաքացիները մնացին մայթեզրին։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Աննա Գրիգորյանը ոստիկաններին ասում էր, որ խաղաղ երթ են անում եւ դրա իրավունքն ունեն, ոստիկանները պարտավոր են ապահովել իրենց երթի անվտանգությունը։ «Կարմիր բերետավորներն ամենաագրեսիվն են։ Ավելի վայրագ են սեւ բերետավորները՝ սադրանքի դիմեցին եւ խաղաղ ցուցարարներին բերման ենթարկեցին»,-լրագրողների հետ ճեպազրույցում նկարագրելով միջադեպի սկիզբը՝ ասաց Գեղամ Մանուկյանը։
«Ամենաահավորն այն է, որ ուսադիրով ոստիկանը բերման է ենթարկում ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին, որը հանգիստ քայլում էր ուղղակի»,-հավելեց նա։
Ապա երթն, այնուամենայնիվ, շարունակվեց Աբովյան փողոցի երթեւեկելի մասով, ինչից վայրկյաններ անց կարմիր բերետավորների խմբերն անսպասելի վրա հասան մի քանի երիտասարդի եւ բերման ենթարկեցին։ Եվս առնվազն տասը հոգու տարան, ապա քաղաքացիներին հրելով՝ կրկին ազատեցին երթեւեկելի մասը։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government. Armenia
Կորյունի փողոցի սկզբնամասում ոստիկանները շարքերով արգելափակել են ցուցարարների ճանապարհը։
Հիշեցնենք, որ այս միջադեպի ժամանակ բերման ենթարկեցին նաեւ անչափահասի, ինչն օրենքով արգելված է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































