Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեածին տարր է, իրեն չլսեք». քաղաքացիները փակել էին Մարտունի-Գավառ ճանապարհը

Մայիս 05,2022 18:13 Share

«Էստեղ կա՞ մարդ, ով պատրաստ է թուրքի հետ ապրել, ոստիկան կա՞, որ պատրաստ է»,-ոստիկանների հետ բանավեճի ժամանակ այսօր հարց էր հնչեցնում փողոցը փակած քաղաքացիներից մեկը:

Ընդդիմադիր քաղաքացիներն այսօր փակել էին նաեւ Մարտունի-Գավառ ավտոճանապարհը: Ոստիկանները ճանապարհ փակած քաղաքացիներին թույլ չէին տալիս իրենց բողոքն արտահայտել, պահանջում էին անհապաղ բացել ճանապարհը: Բանակցությունների շնորհիվ  պայմանավորվածություն ձեռք բերվեց որոշ ժամանակ խաղաղ ցույց իրականացնելու մասին:

Մի երիտասարդ անընդհատ այս ու այն կողմ էր վազվզում եւ փորձում էր հրահրել ցուցարարներին: «Քրեածին տարր է, իրեն չլսեք»,- բղավում էր ցուցարարներից մի տարեց մարդ՝ ասելով, որ իրենք բողոքի խաղաղ ցույց են իրականացնում եւ հորդորելով հավաքվածներին՝ սադրանքների չտրվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031