Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը եւ իրավապաշտպան կազմակերպությունները բողոքի ակցիաների քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրել

Մայիս 05,2022 19:25

Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ այսօր կայացավ քննարկում «Բարեփոխված» ոստիկանությունը ձեռագիրը չի փոխում. բիրտ ուժ կիրառելու ավանդույթները շարունակվում են» խորագրով:

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ իրենք այս օրերին  24-ժամյա ռեժիմով  մշտադիտարկել են գործընթացները, հատուկ արագ արձագանքման խմբերը ամեն օր Երեւանում եւ մարզերում այցելել են ոստիկանության բաժանմունքներ, իրականացրել նաեւ մամուլի եւ սոցիալական մեդիայի հարթակների մշտադիտարկում: «Եթե փորձենք ամփոփ ներկայացնել, այս օրերին բերման ենթարկման ընթացքում շարունակական բնույթ են կրել անհամաչափ ուժի կիրառման դեպքերը: Ոստիկանության բաժանմունքներում իրենց իրավունքները ներկայացնելու պրակտիկան հետեւողական չի կատարվել: Շարունակական խախտում ենք արձանագրել անձանց ստիպողաբար նույնականացնելու գործընթացում: Այդ թվում եղել են շատ կոպիտ դեպքեր: Մենք նույնիսկ իրազեկում տարածեցինք քաղաքացիների համար:

Անգամ արձանագրել ենք անչափահաս անձանց բերման ենթարկելու  դեպքեր: Հասկանալի է, որ որոշ տարիքային շեմերում դժվար է տարբերակել, բայց եղել են դեպքեր, որ բաժնում նրանք մեր միջամտությամբ են ազատ արձակվել:

Խախտումների շարքում նաեւ արձանագրել ենք ոստիկանության նկատմամբ բռնության եւ վիրավորանքի դեպքեր:

Արձանագրել ենք նաեւ որ բերման են  ենթարկվել քաղաքացիներ, որոնք բողոքի գործողություններին որեւէ կերպ չէին մասնակցում, կամ ըստ իրենց պնդումների այդ վայրում պատահական էին հայտնվել: Ունեցել ենք նաեւ պատգամավորներին բերման ենթարկելու փորձեր»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ասաց, որ իրենք արդեն 30 տարբեր դրվագներով երեք հաղորդում ուղարկել են գլխավոր դատախազություն, որոնք արձանագրված են առնվազն տեսանելի նյութերով: «Ինչ վերաբերում է վերջին հինգ օրերին, գտնում եմ, որ ոստիկանությունը խաղաղ հավաքների, հատկապես հանրային միջոցառումների ժամանակ, երբ կան բողոքի ցույցեր, դեռեւս պատշաճ պատրաստ չէ՝  իրեն դրսեւորել ընդհանրապես խաղաղ ցույցի կանոնները պահպանելու առումով: Երբ ցուցարարներն են բռնության կոչեր հնչեցնում, այդտեղ էլ պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, բռնություն կամ սպառնալիք հնչեցնողներին առանձնացնեն եւ ոչ պատահական, մայթին կանգնածներին: Մյուս կողմից էլ ինքը քաղաքացիների նկատմամբ պետք է համաչափ լինի: Այստեղ քանակը չի կարեւոր: Մինչդեռ, երկու կողմերից էլ կան խնդիրներ»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031