Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված լրագրողը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա

Մայիս 11,2022 21:44

Aravot.am-ի  տեղեկություններով, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ն կնշանակվի ճանաչված լրագրող Նազելի  Էլբակյանը։

Մեր այս տեղեկությունը չհերքեցին Գյումրու քաղաքապետարանում։

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն ասաց. « Համապատասխան գերատեսչություն պաշտոնի համար հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուց հետո ըստ ընթացակարգի՝ նոր կիրականացնենք գործընթացը»։

Նազելի Էլբակյանը երկար տարիներ աշխատել է «Ցայգ» հեռուստաընկերությունում, թղթակցել է «Արմենիա», «Երկիր մեդիա»,  «Կենտրոն»,  «Ա Թիվի» հեռուստաընկերություններին։

Երեք տարուց ավելի աշխատում է պետական համակարգում․  Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ում աշխատել է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ, վերջին երկու տարում էլ աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարությունում,  զբաղեցրել  է լրատվության բաժնի պետի բաժնի պաշտոնը։

2019 թվականին  երկու անգամ  մասնակցել  է Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելությանը՝ ընդգրկվելով Հայկական մարդասիրական խմբի կազմում։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ն Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան եղբոր կինն էր՝ Անի Քոչարյանը, որը  փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հանձնարարականով մարզի զբոսաշրջային ոլորտի պատասխանատուներից մեկի դեմ միջազգային կառույցին  բողոք-նամակ հասցեագրելուց հետո դիմում տվեց ու հեռացավ աշխատանքից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031