Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պատերազմի ժամանակ ՀՀ-ի կողմից գիտե՞ք ով է գործուղվել Իրան՝ բանակցելու»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 14,2022 18:02

Հնարավոր իշխանափոխության դեպքում դիմադրության շարժումը ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն նախատեսո՞ւմ է, ՌԴ-ի հետ հարաբերություններն ինչպե՞ս է պատկերացնում։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր պատասխանելով այս հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նախ, ես չգիտեմ, թե սրանք ինչ վեկտոր ունեն, որ այն փոխենք կամ ոչ։ Իրենք երկիրը հասցրել են իրավիճակի, որ ՀՀ-ն ոչ վստահելի, ոչ կանխատեսելի գործընկեր է արեւմուտքի եւ ՌԴ-ի համար»։

Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանն իր գավառական ճարպկությամբ փորձում է մեկի հաշվին մյուսի հետ հարաբերություններ կառուցել։ Նման կերպ հնարավոր չէ արտաքին հարաբերություններ կառուցել։ Մեր համար հստակ է, որ ՌԴ-ն մեր թիվ մեկ դաշնակցային գործընկերն է։ Մեծապես կարեւորում ենք ՌԴ խաղաղապահ առաքելությունն Արցախում։ Կայուն, բարեկամական, սերտ հարաբերություններ պետք է կառուցենք Իրանի հետ, որոնք ժամանակին ունեցել ենք»։

Սաղաթելյանի խոսքով․ «Լայն գործակցություն պետք է  ծավալել նաեւ արեւմուտքի հետ, բայց ոչ երբեք մեկ այլ բանի հաշվին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եւ Բրյուսելում տարբեր բաներ է ասում․ «Բրյուսելում բողոքում է ռուսներից, Մոսկվայում բողոքում արեւմուտքից, տակից էլ Իսրայել է խաղում։ Նա ոչ վստահելի, անկանխատեսելի գործընկեր է միջազգային հանրության համար, եւ շատ խնդիրների պատճառն է դա, դա պետք է հեռացվի։ Պարզ է, թե ով է մեր ռազմավարական գործընկերը, բայց կայուն հարաբերություններ պետք է ունենալ նաեւ մյուսների հետ, ու ոչ երբեք մեկը մյուսի հաշվին»։

Իշխան Սաղաթելյանը հարցադրում արեց․ «Պատերազմի ժամանակ ՀՀ-ի կողմից գիտե՞ք ով է գործուղվել Իրան՝ որպես քաղաքական պատվիրակություն։ Պատերազմի ընթացքում Իրանի հետ քաղաքական բանակցություններ վարելու եւ հանդիպումներ անցկացնելու համար։ Սփյուռքի նախկին նախարար կար, ԱԺ-ում հանձնաժողովի անդամ էր։ Այսինքն, երբ փորձում ես Իրանի պես երկրի հետ նման մակարդակով հարաբերություն կարգավորել, քեզ որեւէ մեկն ինչպե՞ս կարող է լուրջ ընդունել»։

Հավելենք, որ 2008-2018թթ․ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնը զբաղեցրել է Հրանուշ Հակոբյանը, իսկ 2018-2019թթ․՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Մխիթար Հայրապետյանը։ Նա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031