Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր դաշնակիցների համար ակնհայտ է դառնում՝ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը, նրա հետ որեւէ բան պայմանավորվելն անիմաստ է»․ Սաղաթելյան

Մայիս 15,2022 20:53

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքին այսօր իր ելույթում շարժման առաջնորդ, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ շարժման սկզբից ասել են, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է հանուն երկրի, երկրի իրավիճակը օրհասական է, եւ սա ամենեւին նախընտրական պայքար չէ․ «Այդ հարցն այսօր լուծված է»։

Նա ասաց, որ ինքն ու իր ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել են՝ գնալու են մինչեւ վերջ․ «Այս պայքարի հաջողության համար  դնելու ենք ամեն ինչ։ Ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, ես առաջին օրվանից ասել եմ՝ գնալու եմ շարքերի առջեւից, առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը վերցնելու եմ իմ վրա եւ ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նվիրված  ենք անմնացորդ ու ձեր հետ միասին գնալու են մինչեւ հաղթական ավարտ։  Ես ապավինում եմ ձեր միասնությանը, ձեր ուժին, մեզ ոչ մի բան չի կասեցնելու: Նիկոլն  ու Ալիեւը կարծում էին, որ ժողովուրդն այլեւս գործոն չէ, կարող են միմյանց հետ պայմանավորվել եւ ժողովրդին պարտադրել նոր զիջումներ։ Այս օրերի ընթացքում մենք ցույց տվեցինք, որ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել, կրկին համախմբվել է, տեր է իր երկրին, տեր է իր հայրենիքին»:

Նա կրկին պնդեց, որ  շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը․ «Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները, այլեւս փորձում են կեղծել իրականությունը եւ չունեն համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը։ Սա մեր հաջորդությունն է եւ ժողովրդի ուժը։ Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի հետ եւ Նիկոլի միջոցով հակահայկական ծրագրեր իրականացնողները, իսկ մեր դաշնակիցների եւ գործընկերների համար գնալով ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը, եւ նրա հետ որեւէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Ովքեր սա դեռ  չեն հասկացել, առաջիկա օրերին ամբողջական կհասկանան։

Հատուկ զգուշացնում եմ Նիկոլին սպասարկող եւ նրա իշխանության հենարան օլիգարխներին՝ուշքի եկե՛ք, Նիկոլի պաշտպան, Նիկոլին ֆինանսավորող օլիգարխներ, դուք դեռ ուղղվելու շանս ունեք, միացե՛ք ժողովրդի պայքարին, դադարեցրե՛ք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները, եւ ձեր գործունեությամբ մի նպաստեք, որ այս իշխանությունը մեկ օր ավել մնա։ Վստահեցնում եմ՝ այս իշխանությունը հեռացվելու է, եւ եթե դուք խելքի չգաք, հատ-հատ պատասխան եք տալու»։

Խոսելով իշխանափոխությունից հետո նախատեսված ծրագրերից, Սաղաթելյանն ասաց՝ ուժեղ եւ կայացած պետության հենասյուներն են՝ տնտեսությունը,  բանակը եւ արտաքին քաղաքականությունը։ Բանակի մասին նա ասաց․«Նիկոլին հեռացնելուց հետո երեք հիմնական քայլերը, որ պետք է շատ արագ իրականացնենք՝ պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերականգնում, տնտեսության ուղղությամբ սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն պետք է ստեղծենք մրցունակ, առաջադեմ, նոր տեխնոլոգիաների հիման վրա տնտեսությունը։ Կազմաքանդված ու բարոյալքված բանակի փոխարեն պետք է ունենանք մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր։ Այդ բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ. հարկ եղած դեպքում, նաեւ հարձակողական բանակ։ Մուրացիկ դիվանագիտության փոխարեն պետք է ունենանք ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ երբեք ստրկային քաղաքականությունը։ Արտաքին քաղաքականությունում մենք պետք է հանդես գանք մեր օրակարգով եւ Հայաստանի եւ Արցախի շահերը սպասարկող օրակարգով»։

Սաղաթելյանի ելույթից հետո որոշեցին կրկին քայլերթ անել մայրաքաղաքի փողոցներով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031