Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովում ԵԱՏՄ պատվիրակության կողմից Արագածոտնի մարզի բանախոսների ներկայացրած տեղեկատվությունը համարվել է բովանդակային

Մայիս 16,2022 22:45

Արագածոտնի պատվիրակությունը՝ «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» համաժողովում

Մայիսի 11-13-ը, Կապանում տեղի է ունեցել «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ-ում» խորագրով տարածաշրջանային աշխատանքային քննարկում-համաժողովը։

Մասնակցել են ՀՀ մարզերի և ԵԱՏՄ երկրներից ժամանած պատվիրակություններ։ Արագածոտնի մարզը ներկայացրել են փոխմարզպետ Հարություն Գուլյանը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը։

Արագածոտնի ներկայացուցիչները համաժողովում խոսել են մարզի ներուժի, ներդրումային գրավչության, տնտեսության զարգացող ճյուղերի, ԵԱՏՄ երկրների հետ առկա համագործակցության և այն ընդլայնելու հնարավորությունների մասին։

Աշխատանքային քննարկման առանցքային թեմաներն են եղել ԵԱՏՄ երկրների միջմարզային համագործակցությունը և «Կանաչ տնտեսության» համատեքստում մարզերի զարգացման հնարավորությունները։

Ինչպես տեղեկացրին մեր մասնակիցները՝ հանդիպումներ են կայացել ԵԱՏՄ կառույցների և ԵԱՏՄ անդամ երկրների տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ։

Համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատել կոնկրետ առաջարկների մշակման և իրականացման ուղղությամբ։

Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ համաժողովում ԵԱՏՄ պատվիրակության կողմից Արագածոտնի մարզի բանախոսների ներկայացրած տեղեկատվությունը համարվել է բովանդակային և տպավորիչ 2 լավագույն ներկայացումներից մեկը։

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031