Լրահոս
Օրվա լրահոսը

«Փչվում է հերթական  փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են». Ամրամ Մակինյան

Մայիս 20,2022 22:15

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ փչվում է հերթական  փուչիկ-քրեական գործը. այս անգամ թիրախում Տարոն Մարգարյանն ու Արծվիկ Մինասյանն են:

Փուչիկի հիմքը օրերս համացանցում տարածված տեսանյութ է, որտեղ մի տղամարդ պատմում է իբրև թե հավաքներին մասնակցելու համար իրեն նյութապես շահագրգռելու մասին…

Տիկնայք և պարոնայք, կարծես Աննա Վարդապետյանի բացահայտվելը ձեզ դաս չեղավ, կա ևս մեկ տեսանյութ, որտեղ նույն տղամարդը պատմում է, թե ոստիկաններն իրեն ինչպես են տարել Արգավանդ, հետո Էջմիածին, հետո Արմավիր ու ինչպես է պարզվել, որ Արարատի մարզպետ (այո, Արարատի մարզպետ) Տարոն Մարգարյանը իրեն գումար ՉԻ տվել և ինքը Արարատի մարզպետ Տարոն Մարգարյանին չի ճանաչում…

Լավ հիմա ին՞չ եք անելու, Արարատի բոլոր մարզպետներին եք կանչելու հարցաքննության, թե բոլոր Տարոն Մարգարյաններին…

Հաշվի առնելով տեսանյութից ակնհայտ երևացող ոչ հանրային քննարկման ենթակա խնդիրները՝ առաջարկում եմ կարճել քրեական գործը, իսկ կարճման որոշման օրինակներն ուղարկել Արարատի բոլոր մարզպետներին և բոլոր Տարոն Մարգարյաններին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031