Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Երբ սրվում է քաղաքական իրավիճակը՝ բոլորը մոռանում են օրենսդրական սահմանափակումների մասին»

Մայիս 21,2022 09:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում անդրադառնալով պաշտոնյաներին և հասարակական գործիչներին հասցեագրված ծանր վիրավորանքն ու զրպարտանքը քրեականացնելուն՝ ասել էր․ «Ես շատ ուրախությամբ այս հարցի քննարկմանը տարբեր միջազգային գործընկերների, դեսպանների հետ հանդիպմանն ասում եմ` խնդրում եմ բացեք, մինչև օգոստոս ամիսը նայեք մեր հրապարակային խոսքի որակը և, օրինակ, էսօր: Ակնհայտորեն տարբերություն մենք ունենք»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատասխանելով հարցին, թե արդյոք այդ օրենքն իրոք զսպող, սառեցնող ազդեցություն է ունեցել սոցիալական ցանցերում հայհոյախոսությունը նվազեցնելու վրա՝ ասաց․ «Մեր կազմակերպությունը բավական հաճախ իրականացնում է տարբեր տեսակի մշտադիտարկումներ։ Եվ ցավոք, մենք չենք կարող համաձայնել այդ գնահատականին, թե ինչ որ դրական ազդեցություն է ունեցել Քրեական օրենսգրքում այս փոփոխությունը ընդհանուր տեղեկատվական միջավայրում»։ Հավելեց, թե այն առավել պայմանավորված է քաղաքական անցուդարձի փոփոխությամբ․ «Երբ որ սրվում է քաղաքական իրավիճակը՝ բոլորը մոռանում են օրենսդրական բոլոր սահմանափակումների մասին եւ անում են այն, ինչ ձեռնտու եւ համահունչ է քաղաքական շահերին»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն էլ հայտնեց, որ ԵԽԽՎ ներկայացուցիչները երբ Հայաստանում էին՝ «Պաշտոնյաները խոստացել են, որ սա ժամանակավոր կարգավորում է՝ ընդամենը 2-3 տարով են ընդունել․․․ Սա էլ է նշանակում, որ սա կարճատես ու կարճամիտ լուծում է»։

«Բայց կախված է քաղաքական անցուդարձից՝ եթե պետք լինի, երկար կպահեն»,– կանխատեսեց Բորիս Նավասարդյանը։

Շուշան Դոյդոյանի եւ Բորիս Նավասարդյանի «Առերեսումը» դիտեք այսօր 22.00–ին

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031