Լրահոս
Օրվա լրահոսը

«30 տարի են ունեցել, եւ չեմ նկատել, որ ԱԳՆ շենքը զարդարած լինեն Արցախի դրոշներով»․ Արարատ Միրզոյան

Մայիս 25,2022 21:30

«Դա իսկապես խայտառակ շոու էր։ Քաղաքական գործչին, քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր, անդրադառնալով դիմադրության շարժման անդամ ընդդիմադիր պատգամավորների՝ ԱԳՆ շենք մտնելուն, ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Պատգամավորները, օգտագործելով պատգամավորական արտոնությունը, մտել են շենք՝ քննարկելու եւ հարցեր ուղղելու, ենթադրաբար, ինձ, եւ այդ ընթացքում փոխնախարարի հետ հանդիպման ժամանակ պաշտոնյային ոչ վայել պահվածք են դրսեւորել։ Ի պատիվ մեր պաշտոնյաների, նրանք կարողացել են սառնասիրտ դրսեւորել իրենց, թեեւ մյուս կողմն իրեն անպատկառ է պահել»,-նշեց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է ԱԳՆ շենքի պատուհաններին Արցախի դրոշ փակցնելուն՝ նա շեշտեց․ «Ներողություն, բայց երեսուն տարի ժամանակ են ունեցել դա անելու, եւ չեմ նկատել, որ ԱԳՆ շենքը զարդարած լինեն Արցախի դրոշներով, դրոշները կրեն կոստյումներին։ Դրոշը փորձել են տեղադրել ԱԳՆ շենքի ընդունարանում, որտեղ կան ՄԱԿ անդամ երկրների դրոշները, եւ չեմ հիշում, որ դա արած լինեն իրենց՝ իշխանություն եղած ժամանակ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031