Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան․«Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա այն լկտիությունը, որպեսզի տեսախցիկի առջեւ ընդունեն, որ իրենք կողմ են, որ Հայաստանը թրքացվի»

Մայիս 30,2022 21:55

«Այն  քաղաքական պաշտոնյաները, նախարարները, փոխնախարարները, որոնց մենք պետք է այցելեինք, եւ ստանայինք իրենց կարծիքը, իսկ այդ փաստաթղթի մասին այլ կարծիք  կամ համաձայնություն  ի բնե լինել չի կարող,  այն տրամաբանությունն է, որ Փաշինյանը սարսափած էր, որ իր թիմի որոշ անդամներ չեն ունենա այն լկտիությունը, այն ակնհայտ հակահայկականությունը, որպեսզի տեսախցիկի առջեւ ընդունեն, որ իրենք կողմ են, որ Հայաստանը թրքացվի։ Դրա համար միակ լուծումն այդ շփումը թույլ չտալն էր։ Արձանագրենք, որ ինքը իր նեղ քաղաքական թիմի վրա վստահ չէ»,-այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին, որ հունիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրվեր, որտեղ  առաջարկվելու էր Արցախի վերաբերյալ  ընդդիմության ներկայացրած փաստաթուղթը  ստորագրել, իսկ ՔՊ-ն հայտարարել  է, որ չի մասնակցելու նիստին։

Անդրադառնալով ընդդիմության այսօրվա ցույցին, որի ընթացքում պատգամավորները հայտարարում էին, թե ուզում են ներս մտնել կառավարության 3-րդ մասնաշենք, որպեսզի նախարարներին հանդիպեին, իսկ այդ ցույցի ժամանակ ոստիկանները բիրտ ուժ գործադրեցին, Մամիջանյանն ասաց․«Այն ոստիկանները, որոնք ձեռնաշղթաներով փակված երիտասարդին 10-12  հոգով ծեծի էին ենթարկել, այսօր տանն ի՞նչ են ասելու, այդ հացն ուտվելո՞ւ է»։

Ըստ Մամիջանյանի՝ ընդդիմության ներկայացրած այդ փաստաթղթի մասին այլ դիրքորոշում չի կարող լինել․«Որովհետեւ այնտեղ, քաղաքական ձեւակերպումները հանած, երկու նախադասություն է գրված՝ Հայաստանը ապագա կունենա՞, թե՞ ոչ, եւ Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Ես շատ կարեւորում եմ, որ մեր քաղաքացիները հստակ պահանջեն իրենց շրջակայքի քաղաքական պաշտոնյայից, պատգամավորից մինչեւ նախարար, հասկանում եմ, որ դեպքով չեք ճանաչում, մենք էլ հաճախ չենք ճանաչում, բայց մի կերպ նույնականացրեք, պահանջեք   դիրքորոշում հայտնեն տեսախցիկի առջեւ՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանն ապագա ունենա, թե՞  ոչ, դուք ուզո՞ւմ  եք, որ Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվի, թե՞ ոչ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031