Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու» հիմնադրամը Ռուբեն Վարդանյանի նվիրատվությամբ ավելի քան 42 միլիոն դրամ է հատկացրել Արցախի առողջապահության նախարարությանը

Հունիս 03,2022 13:14

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ «Ապրելու» հիմնադրամը, Ռուբեն Վարդանյանի նվիրատվությամբ, ավելի քան 42,000,000 դրամ է  հատկացրել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

Գումարն օգտագործվելու է Արցախում գրանցված՝ տիպ 1 դիաբետ ունեցող բոլոր երեխաների և դեռահասների համար արտերկրից բարձրորակ ու գերճշգրիտ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգեր ձեռք բերելու նպատակով։

Գիտակցելով, որ դիաբետն ապրելակերպ է՝ հիմնադրամն իր այս քայլով փորձում է հնարավորինս հեշտացնել առողջական նման խնդիր ունեցող արցախցի երեխաների կյանքը։

«Ապրելու» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930