ԱԺ նստաշրջանում քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնի համար առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը, որը նախկինում էլ է աշխատել ԿԲ-ում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին ի պատասխան Սևակ Միքայելյանն ասաց, որ Կենտրոնական բանկը Շուշիում ունեցել է հանգստյան տուն, և ինքը բազմաթիվ առիթներ է ունեցել այցելելու Արցախ։
«Դուք, զբաղեցնելով այդ պաշտոնը, պետք է հաճախ ճամփորդեք։ Իսկ այս պահին ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացված «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի խախտելու համար»։ Այդ մեղադրանքը վերաբերում է մեզ բոլորիս, այդ թվում՝ ձեզ, ովքեր երբևէ Արցախ այցելել են։ Չեք անհանգստանո՞ւմ, որ այս իշխանությունների քաղաքականության հետևանքով որևէ երկրի սահմանային ծառայությունում հնարավոր է ձեզ ադրբեջանական հետախուզման արդյունքում ձերբակալեն «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի խախտելու համար»։ Թե՞ դուք չեք կարծում, որ Ադրբեջանի սահմանն ապօրինի եք խախտել։ Ի՞նչ ընկալումներ ունեք դուք Արցախի վերաբերյալ»,- հարցրեց Էդգար Ղազարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Սևակ Միքայելյանին ասաց, որ թեմայի հետ կապ չունեցող հարցերին կարող է չպատասխանել։
Սևակ Միքայելյանը հայտարարեց, որ չի պատասխանում հարցին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































