Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձը մեծ սպորտ կայացավ

Հունիս 05,2022 00:15 Share

Հայաստանի երբեմնի լավագույն կին ծանրորդներից մեկը՝ Հռիփսիմե Խուրշուդյանը, որակազրկման տարիների ընդմիջումից հետո վերադարձավ մեծ սպորտ, իր իսկ ձեւակերպմամբ՝ բարի համբավը վերականգնելու:

Ալբանիայի մայրաքաղաքում շարունակվող  Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմեն հանդես եկավ 87 կգ քաշային կարգում եւ երկամարտի 227 (105+122) կիլոգրամով ուժեղագույնների պայքարում զբաղեցրեց հինգերորդ տեղը:

Իսկ ավելի վաղ Սամվել Գասպարյանը 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Արսեն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում 371 կիլոգրամով դարձել էր բրոնզե մրցանակակիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել