Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի էներգետիկ շաբաթի՝ Շուշիում անցկացվող նիստում կարդացել են Էրդողանի ուղերձը

Հունիս 06,2022 15:05 Share

Ermenihaber. Բաքվում անցկացվող «Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում:

Նշյալ նիստի ընթացքում Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն կարդացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Դրանում շեշտվել է, էներգետիկ ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմավարական համագործակցության մասին, որի արդյունքում իրականացվել են «տարածաշրջանային ու միջազգային առումով կենսական նշանակություն ունեցող այնպիսի նախագծեր», ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, Տրանսանատոլիական գազատարը (TANAP):

Թուրքիայի նախագահի խոսքով՝ Հարավային գազային միջանցքը (ՀԳՄ), որի ողնաշարը կազմում է TANAP-ը, դարձել է Եվրոպայի 4-րդ գազային զարկերակը: Դրանով առ այսօր Թուրքիա է տեղափոխվել 15 մլրդ խմ, իսկ Եվրոպա՝ 10 մլրդ խմ բնական գազ:

Էրդողանը նշել է, որ մեծացնելու են ՀԳՄ-ի ծավալները, ինչն Ալիևի հետ միասին ամրագրել են նաև «Շուշի հռչակագրում»:

Էրդողանը կարևոր քայլ է համարել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի քայլերն ու ավելացրել. «Այս համատեքստում շատ կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930