Հայաստանի կասկադյորների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսեց Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցի մասին:
«Ոստիկանների մեջ ես ունեմ շատ լավ, արժանապատիվ ընկերներ՝ տղաներ, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է սպայական համազգեստի պատիվը: Եվ այն, ինչ հիմա կասեմ ոստիկանության մասին, բնականաբար, չի տարածվում բոլորի վրա: Մեծ մասի համար ասում եմ. տղերք, լավ բան չեք անում: Շատ վատ բան եք անում:
Հիշեք, որ այսօր պաշտոն ունեք՝ վաղը չեք ունենալու: Ինչպես օրերս ելույթ ունեցողներից մեկն ասաց, դուք համարձակ եք, երբ որ համազգեստով եք, փաստաթուղթը՝ ձեր գրպանում, ու թվով՝ շատ եք: Ախր, ձեզանից շատերին էլ եմ ճանաչում: Իմ մեջ տպավորվել է, որ էնդեմիկ մի տեսակ բերման ենթարկելու ժամանակ թքում է քաղաքացու վրա: Ես շատ եմ արշավների գնացել, պաշտում եմ կենդանիներին եւ բնությունը: Կան կենդանիներ, որոնցից մեկը աքացի է տալիս, մյուսը՝ թքում է, օրինակ, ուղտը, լաման: Հիմա ուղիղ նայում եմ այդ թքող ոստիկանատեսակի աչքերի մեջ եւ ուղիղ ասում. տղա ջան, էս ի՞նչ ես անում: Կրկնում եմ, խոսքս բոլորին չի վերաբերվում: Էդպիսի բան մի արեք: Չգիտեմ, թե որտեղից եք եկել ու հայտնվել այդ ծառայությունում, բայց վաղը այդ ուսադիրը պոկելու են ձեր ուսերից եւ պատասխան եք տալու: Մի ծանրացրեք ձեր հետագա պատասխանատվության քաշը: Խոստանում եմ, ինքս ամեն ինչ անելու եմ, որ այդպիսիները պատասխանատվության ենթարկվեն:
Լուսաձայնային, ձայնային նռնակի, հատուկ միջոցի մասին: Դա ձայնային նռնակ չէր: Այդ տեսակը կոչվում է Свирель: Ախր, տղերք, որ այդ գործիքից չեք հասկանում, ինչի՞ եք ձեռքներդ վերցնում, ինչի՞ եք կրակում: Ախր ընկերոջդ էիր սպանում, այ տղա: Հիմա, որ ասում են՝ ծառայում ենք ու հրաման ենք կատարում: Եթե վաղը քեզ հրամայեն կրակել ծնողիդ վրա, կրակելու ե՞ս, հրամանը կատարելու ե՞ս: Չեք կրակի չէ՞»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































