Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Տիկին դեսպան, Դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան ՀՀ-ում, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում, քաղաքացու վրա կրակում, ու Դուք լուռ եք մնացել»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵՄ դեսպանին

Հունիս 06,2022 23:55

«Մենք՝ բոլորս հիմա ապրում ենք «Դիկտատոր» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսը Փաշինյանն է»,- Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ Սարյան փողոցում կատարվածը բեմադրություն էր։ Մասնավորապես նշեց․ «Գիտեինք, որ ֆեյքերով լայքեր էր հավաքում, բայց որ իրական կյանքում ֆեյքերով իր համար բեմադրություն կկազմակերպեն, հետո էլ գրառում կանեն՝ «2018-ի ոգին եմ զգում», դա չէինք պատկերացնում։ Իսկ դուք գիտեք՝ մի շարք պետական հիմնարկներում, օլիգարխների հիմնարկներում պարտադրանք է եղել երեկ գնալ Սարյան փողոց ու պարտադիր նկարվել Փաշինյանի հետ։ Գուցե եղել են մարդիկ, որոնք ուզել են, մոտեցել, նկարվել են, բայց հիմնականում դա բեմադրված ներկայացում է եղել։ Է, որ տենց ժողովրդի սերն ես վայելում, ո՞նց է ստացվում, որ քաղաքում քո ավտոշարասյունն ուր գնում է, մեր քաղաքացիները սիգնալով են ուղեկցում»։

Անդրադառնալով երկրում գոյություն ունեցող արատավոր երևույթներին և զարգացումներին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ֆեյսբուքյան գրառման համար մարդ են դատում։ Ապրում ենք մի երկրում, որտեղ պաշտոնյաները վախենում են ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ընդ որում պաշտոնյաների կալիբրը կապ չունի։ Փաշինյանն ասել է՝ ոչ մեկդ հանկարծ չասեք, որ բոլորս խմբային կրենք այդ պատասխանատվությունը։ Հանկարծ որևէ մեկը ցույց չտա, որ դեմ է այդ դավաճանությանը»։

Հայկ Մամիջանյանը, խոսելով այն մասին, որ բոլորն էլ վրդովվում են միջազգային կառույցների լռությունից, նկատեց․ «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի, ու այդ գինը վճարվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում։ Փաշինյանն ինչ որ բան է խոստացել։ Պարզապես չեն լռում երբեք»։

Դիմելով ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ պատգամավորն ասաց․ «Տիկին դեսպան, Դուք տևական ժամանակ մեղմ ասած անհասկանալի լռություն եք ցույց տալիս։ Բայց հունիսի 3-ին այն հրեշավոր վայրագությունները, որոնք իրականացվեցին ժողովրդի դեմ, տեղի են ունեցել ԵՄ դեսպանատան դռան դիմաց։ Նույնիսկ ձեր տեսախցիկներն են ֆիքսել։ Իմ տեղեկություններով՝ ձեր առաքելությունը շատ շուտ է ավարտվելու, քանի որ նման դիվանագիտական կարիերան չի կարող երկար շարունակվել, բայց Դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան Հայաստանում, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում, քաղաքացու վրա կրակում, ու Դուք լուռ եք մնացել այդ ժամանակ։ Դուք դա չեք մարսելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930