Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երեւան, եւ նախատեսված են նրա մի շարք հանդիպումները՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ընդդիմությունը առավոտյան 9-ից հավաքվել էր Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի, Իշխան Սաղաթելյանի ձեւակերպմամբ, ռազմավարական դաշնակցին տեղեկացնի, որ իրենց հետ պարտվածի դիրքերից բանակցողը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը:
Հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Արտաքին գործերի նախարարություն: Հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, եւ նա չունի մանդատ հայ ժողովրդի անունից խոսելու:
Փողոցով անցնող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում էին երթի մասնակիցներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արսեն Բաբայանի տելեգրամյան ալիքից