Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պետության ներգրավմամբ օպերացիա՞ էր, թե՞ գործ ունենք բռնի հեղափոխություն անող խմբի հետ․ Սիրանուշ Սահակյան. «Ա1+»

Հունիս 09,2022 22:55

«Մենք չգիտենք, դա ընդամենը օպերացիա՞ էր, որն իրականացվում էր պետության ներգրավմամբ, թե՞ մենք իսկապես գործ ունենք բռնի ճանապարհով հեղափոխություն իրականացնող խմբի հետ։ Բայց առնվազն կան դրվագներ, երբ անձը քար չի նետում, իսկ նրա վրա հարձակում է լինում՝ տապալում են գետին և հարվածում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով անցած ուրբաթ կառավարության առանձնատների մոտ տեղի ունեցած՝ ոստիկանների և ընդդիմադիրների բախումներին։

Իրավապաշտպանն անընդունելի է համարում ոստիկանի նկատմամբ քար նետելը, բայց նույնքան անթույլատրելի է համարում ոչ թե քար նետող ցուցարարի նկատմամբ համաչափ ուժի կիրառումը, այլ մեկ ուրիշի նկատմամբ բռնի ուժի գործադրումը։ Ս․Սահակյանն անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին և ասաց, որ շատ կարևոր է, թե ինչ վերջնարդյունք է տեսնելու հասարակությունը, ինչ միջոցներ են վերադարձվելու, և այդ միջոցներն ինչպես են ծառայելու հանրային խնդիրների լուծմանը։

«Ես կարևորում եմ այդ գումարների վերաբաշխումը ոչ թե նոր քաղաքական էլիտայի միջև, այլ հասարակության խնդիրների համար։ Կան գործարքներ, ընդ որում դրանց մի մասը ստվերային է։ Լավ կլինի, որ գործընթացը թափանցիկ լինի։ Դեռևս նախաքննական փուլում տարբեր գործիքներով աշխատանք է կատարվում այն անձանց նկատմամբ, որոնք ուսումնասիրությունների առարկա են դառնում»,- ասաց նա։

Ս․Սահակյանը համոզված է, որ մեր երկրում ոչ թե 300 անձ է ապօրինի գույքի սեփականատեր դարձել, այլ տասնապատիկ ավելի մարդիկ։ Հիշեցնենք, որ դատախազության վերջին տվյալներով 300 գույքի նկատմամբ է վարույթ հարուցվել։

«Կարծում եք, բոլո՞ր գույքերն են ուսումնասիրության առարկա դարձել։ Երբ շրջում ենք Երևանի շքեղ փողոցներում, տեսնում ենք գույքեր, որոնց պատկանելության մասին շատ լավ գիտենք, ունենք ողջամիտ կասկածներ դրանց ձեռք բերման օրինականության մասին, բայց չունենք հրապարակային հաղորդագրություն, որ նրանց նկատմամբ ուսումնասիրություն կա»,- հավելեց նա։

Եվ վստահաբար մեր երկրի 30 ամյա պատմության ընթացքում ընդամենը 300 անձ չէ որ ապօրինի հարստացել է։ Հարստացածների քանակը ոչ թե տասնապատիկն է, այլ ավելին է։ Նա նաև կարևոր համարեց, որ ընտրողաբար արդարադատություն չիրականացվի, արտոնություն չտրվի որոշ անձանց, որոնք կարողանում են լեզու գտնել գործող իշխանությունների հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930