Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ ԲարՔեմփ Երևանը

Հունիս 20,2022 17:20

«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ այս տարի ևս հունիսի 18-ից 19-ը Երևանում անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի շուրջ երեք հազար ներկայացուցիչների։

(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

(Չ)կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսեցին startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։

«ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն էր հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի ունեցան ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։

Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930