Լրահոս
Օրվա լրահոսը

Երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը. Ղազախստանի գլխավոր դատախազ

Հունիս 23,2022 20:45

Արթուր Դավթյանը Մինսկում եկկրող հանդիպում է անցկացրել Ղազախստանի գլխավոր դատախազի հետ

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ:

Շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նոր նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված՝ երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:

Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:

Պարոն Ասիլովն իր հերթին նշել  է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ  առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները:

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930