Լրահոս
Տանը նստել չլինի
Օրվա լրահոսը

Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց Թաթոյանի հարցին, թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով իրեն ուղեկցող մեքենաների ռադիոկապի ձայնագրությունն ինչո՞ւ են ոչնչացրել. Րաֆֆի Ասլանյան

Հունիս 05,2026 11:39 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արման Թաթոյանը բանավեճի ընթացքում փաստարկված կերպով «տեղը դրեց» Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինը փորձեց հակադարձել ընդամենը մեկ դատարկ, սուտ մեկնաբանությամբ՝ փորձելով Հաց բերողի մահվան մեջ փնտրել նաև տվյալ ժամանակաշրջանի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանի մեղքը։ Իհարկե, այդ հերյուրանքին ևս Թաթոյանը պատշաճ կերպով արձագանքեց՝ հիմնավորելով, որ իր պաշտոնից բխող բոլոր գործիքակազմերը կիրառել է՝ ընթացքում մշտական կապի մեջ գտնվելով նաև ԱԺ պատգամավոր Փաշինյանի հետ։

Բայց խնդիրն այլ է ու որպեսզի հերթական անգամ համոզվեք, թե մարդկային, տղամարդկային ինչպիսի բարոյականություն ունի Փաշինյանը, ներկայացնեմ երկու փաստ.

Հաց բերողի գործով քննիչ Էդիկ Հակոբյանը ներկայում զբաղեցնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ այդ ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ում անմիջական վերահսկողության տակ էր գտնվում նշված քրեական գործը, հետագայում Փաշինյանը ևս 4 տարի «օգտագործեց» իր քաղաքական նպատակներով։ Սա է Ալիևի «պոչի» իրական դեմքը (ձևակերպումը բանավեճի ընթացքում Թաթոյանը տվեց)։

Հ.Գ. Ընդ որում, Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց Թաթոյանի այն հարցին, թե Սոնա Մնացականյանի վրաերթի գործով իրեն ուղեկցող ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունն ինչո՞ւ են ոչնչացրել, որպեսզի տեղի ունեցածին իր առերևույթ կապը հերքվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930