Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակիցներից շատերն արդեն իրենք են պատրաստվում մեդիագրագիտության դասընթացներ անցկացնել. ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրով 400 անձ է վերապատրաստել ՀՀ մարզերում

Հուլիս 01,2022 16:32

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ ավարտել է մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացների շարքը Հայաստանի մարզերում։

3 շաբաթ շարունակ 10 լրագրողներ ու մեդիա փորձագետներ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում տարբեր ձևաչափերով հանդիպումներ են ունեցել մոտ 400 մասնակիցների հետ՝ աշակերտների, լրագրողների, մանկավարժների, ձեռնարկատերերի, ՏԻՄ ներկայացուցիչների։

Փորձագետները պատմել են պատասխանատու լրագրության, մեդիայի աշխատանքի սկզբունքների ու փաստերը ստուգելու գործիքների, նյութի վերաբերյալ միայն դրա վերնագրից տպավորություն կազմելուց խուսափելու, ինչպես նաև մանիպուլյատիվ հուզական պատմություններին և նկարներին քննադատաբար վերաբերվելու մասին։

Ծրագրի մասնակիցներից շատերն արդեն իրենք են պատրաստվում դասընթացներ անցկացնել իրենց համայնքներում՝ դառնալով մեդիագրագիտության սուրհանդակ և տարածելով իրենց սովորածը։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031