Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՀ Վայոց ձորում բացվել է պատերազմոմ զոհված Նորայր Սողոմոնյանին նվիրված տուն-թանգարան

Հուլիս 04,2022 17:50

Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայոց ձորի հերոս, Արտաբույնք բնակավայրի բնակիչ Նորայր Աշոտի Սողոմոնյանին նվիրված տուն-թանգարանի բացման արարողությանը։ 20 ամյա հերոսը զոհվել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ջրականում հայրենիքի համար մղվող մարտերում, և Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Շնորհակալություն հայտնելով Սողոմոնյանների ընտանիքին, ում շնորհիվ թանգարանը մեզ բոլորիս և ապագա սերունդներին պետք է փոխանցի հայ ժողովրդի հերոս զավակի պատմությունը, նպատակները և երազանքները, մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել և շարունակել մեր հերոսների պատմությունը, և, առաջին հերթին, այն գործը, որին նրանք հավատացել են․ «Հայրենիքի, սեփական տան պաշտպանությունը առաջին պարտականությունն է, որի կատարումը յուրաքանչյուրիս համար պատվի խնդիր է։ Ճարտարապետ, բժիշկ, ուսուցիչ, մշակութային գործիչ, երկրին սպառնացող վտանգը միավորում և համախմբում է բոլորին՝ հայրենիքի պաշտպան պատվավոր կոչումի ներքո։ Եվ այսօր մենք մեր հարգանքի տուրքը և երախտագիտությունն ենք հայտնում հայ ազգի հերոս Նորայր Սողոմոնյանին, որը մի կողմ դնելով իր սեփական երազանքները և նպատակները, դասելով հայրենիքի ու ընտանիքի անվտանգությունը ամեն ինչից առավել՝ իր ընկերների հետ գնաց մահվանը դեմ հանդիման Հայրենիքի համար մղվող մարտերում»։

Ամիսներ տևած շարունակական աշխատանքների շնորհիվ հերոսի ծննդյան օրը՝ հուլիսի 1-ին, իրականություն դարձավ նրա երազանքը, և այժմ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ մեր տաղանդավոր հայրենակցի ժառանգությանը։ Ցավոք պատերազմը թելադրում է իր կանոնները, և այսօր մենք ականատեսն ենք ոչ թե Նորայրի արհեստանոցին, այլ թանգարանին, սակայն մեր սրտում վառ տեսնում ենք նրա կարևորագույն աշխատանքը՝ մասնակցությունը հայրենիքի անվտանգության և ապագայի կերտման գործին։

Փառք մեր հերոսներին,

Խաղաղություն հայոց աշխարհին։

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031