Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Վահե Մխիթարյանի և Էրիկ Վիրաբյանի հիշատակին

Հուլիս 07,2022 20:35

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված զինծառայողներ Վահե Մխիթարյանի և Էրիկ Վիրաբյանի հիշատակին: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։ Հուշամրցաշարին մասնակցել են Բերդի,Այգեձորի,Վերին Կարմիրաղբյուրի,Ներքին Կարմիրաղբյուրի, Պառավաքարի, Չորաթանի,Նորաշենի և զորամասի թիմերը:

Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել են Ներքին Կարմիրաղբյուրի, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Վերին Կարմիրաղբյուրի և Բերդի թիմերը: Գավաթը հաղթող թիմին են հանձնել Վահե Մխիթարյանի և Էրիկ Վիրաբյանի հարազատները: Թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:Հուշամրցաշարի կազմակերպմանն աջակցել են Վերին Կարմիրաղբյուր գյուղից Հարություն Չոբանյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Բերդի բժշկական կենտրոնի բուժաշխատողները:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031