Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. նախկին գյուղապետը ուրիշի տնամերձը գերեզմանատեղի է դարձրել

Հուլիս 08,2022 10:56

Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունը ստացել է  Ա. Պ-ի դիմումը՝ հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանության պետին, որ 1991թ-ին ընտանիքով բռնագաղթել են Գետաշեն գյուղից և ժամանակավոր բնակություն հաստատել Այնթապ գյուղում:

Ըստ նրա, 2003թ-ից իրենց հատկացրել են տնամերձ հողամաս Հայանիստ գյուղում և խոստացել համապատասխան ծրագրերի շրջանակում բնակելի տուն կառուցել, սակայն Հայանիստ համայնքի նախկին ղեկավարը բռնազավթել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասը և այն վերածել գերեզմանատեղիի:

Արարատի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031