Լրահոս
Օրվա լրահոսը

Լաերտ Վաղարշյանի աստղը՝ «Մոսկվա» կինոթատրոնի աստղային հրապարակում

Հուլիս 15,2022 14:34

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի աստղային հրապարակում բացվեց հայ կինոյի մեծանուն դեմքերից՝ կինոռեժիսոր,  Հայաստանի կինոգործիչների միության նախագահ (1969-1975), հայ կինոյի զարգացման գործում անգնահատելի և անուրանալի ավանդ ներդրած ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ աստղը:

Աստղի բացմանը ներկա էին ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ ընտանիքի անդամները՝ դուստրը՝ նկարչուհի, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, թոռնուհին՝ ԼԻԼԻԹ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, Վարպետի ծոռները, աշակերտները, որոնք այսօր իրենց ուրույն տեղն ունեն հայկական կինոյում, ընկերներ, երկրպագուներ, վաղարշյանական արվեստի սիրահարներ:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ իր գնահատանքի խոսքն ասեց ականավոր կինոգործչի մասին, խոսեցին նրա աշակերտները, գործընկերները՝ ռեժիսորներ ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԸ, ՍԵՅՐԱՆ ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆԸ, իր երախտիքի խոսքն ասաց նաև կինոռեժիսորի դուստրը՝ ՄԱՐԻՆԱ ՎԱՂԱՐՇՅԱՆԸ, որոնք էլ աստղի վրայից վերցրին ծիրանային ծածկոցը, և ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻ աստղը շողշողաց «Ոսկե ծիրանի» հիմնած աստղային պուրակում:

Սա իրապես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգործիչների միության հարգանքի և խոնարհումի տուրք էր ԼԱԵՐՏ ՎԱՂԱՐՇՅԱՆԻՆ՝ հայ կինոյին նվիրաբերած կյանքի, մատուցած ծառայությունների և  ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով:

Հայաստանի Կինոգործիչների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031