Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Արցախի հարցով ՀՀ վարած բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը. Հակոբ Տեր-Խաչատուրյանն աշխատանքային այցով Արցախում էր

Հուլիս 15,2022 16:14

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:

ԱՀ իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են Արցախի հարցով ՀՀ-ի վարած բանակցությունների վերաբերյալ Արցախի տեսակետը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանագծման խնդիրները, որոնք սերտորեն առնչվում են Արցախի կարգավիճակին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ՀՅԴ շարքերի հետ՝ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հետ ծրագրելով որոշ աշխատանքներ։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031