Լրահոս
Օրվա լրահոսը

«Չնայած մարտահրավերներով լի միջազգային համատեքստին, Հայաստանը շարունակում է իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ». Դեյվիդ Մքալիսթեր

Հուլիս 22,2022 18:25

Տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ, ԵԺԿ անդամ Դեյվիդ Մքալիսթերը՝ 6 հոգանոց պատվիրակությամբ: Նա հանդիպումներ է ունեցել վարչապետի, ԱԺ նախագահի, ԱԺ փոխխոսնակի, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դեյվիդ Մքալիսթերն ասաց, որ Երեւանի օդանավակայան ժամանելուց հետո խիտ օրակարգով հանդիպումներ են ունեցել ու իրենց համար շատ կարեւոր էր հանդիպել մեր երկրի քաղաքական ղեկավարությանը. «Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ հասկանալու համար այն մտահոգությունները, որն այս երկիրն ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության ու մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրանք իրական ու անկեղծ ջանքեր են պահանջում երկու կողմերից էլ: Այդ ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի վրա եւ հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս»:

Նա նշեց, որ իրենց այցը շատ հստակ ցուցիչ է, որ է կարեւորում են Հարավային Կովկասը: Մքալիսթերն ընդգծեց այն ակտիվ դերակատարությունը, որը ԵԽ-ն ունեցել է՝ Շառլ Միշելի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպումներին: Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի ներդրումը օգտակար կլինի՝ հարթելու երկարատեւ տարաձայնությունները՝ տեւական խաղաղություն հաստատելու ճանապարհին:  Նա հիշեցրեց այն բանաձեւը, որն ընդունել է ԵԽ-ն՝ կոչ անելով անմիջապես ու անվերապահ բաց թողնել հայ բոլոր ռազմագերիներին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից դեռեւս պահվող այլ անձանց. «Չնայած մարտահրավերներով լի միջազգային համատեքստին, Հայաստանը շարունակում է իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ»: Նա նշեց, որ Եվրախորհդարանը կշարունակի Հայաստանում իր գործընկերների հետ կապի մեջ լինել ու հետեւել զարգացումներին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031