Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ոչ-ոքի արեց ԱՄՆ-ի հետ եւ պահպանեց առաջատարի դիրքը շախմատի համաշխարհային  օլիմպիադայում

Օգոստոս 05,2022 22:25

Հնդկաստանում ընթացող շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 2:2, արեց ԱՄՆ-ի ընտրանու հետ եւ մրցաշարային աղյուսսակում թիմային 13,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:

Գաբրիել Սարգսյանը պարտության մատնեց Ֆաբիանո Կարուանային, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Սեմ Շենկլանդին, իսկ Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը պարտվեցին, համապատասխանաբար, Ուեսլի Սոյին եւ Լենյեր Դոմինգեսին:

Գաբրիել Սարգսյանը

Ռոբերտ Հովհաննիսյանը

Վաղը՝ ութերորդ տուրում մեր ընտրանին հանդիպելու է  Հնդկաստանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Տղերք ջան, երնեկ ձեր պրոֆեսիոնալիզմի ու հայրենասիրության չափով օժտված կառավարություն ունենայինք… Ապրե՛ք դուք, անկախ վերջնական արդյունքից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031