Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում մեկնարկել են հաղթանակով

Օգոստոս 12,2022 19:58 Share

Էրզրումում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որին ավագ մարզիչ Արթուր Մելքումյանի ղեկավարությամբ մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ Էրզրումում մեր թիմից ռինգն առաջինը տրամադրվել է 57 կգ քաշային Ալեն Ստեփանյանին, որն աներկբա հաղթանակ է տարել էստոնացի Նիկիտա Կորսունովի նկատմամբ: Ընդ որում, մեր բռնցքամարտիկը նաեւ երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել