Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Օգոստոս 15,2022 14:41 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի կապակցությամբ։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք խորին ցավակցությունս Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է Պուտինի ցավակցական հեռագրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել