Լրահոս
Օրվա լրահոսը

Հալէպի ս. Գէորգ եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքներն ընթացքի մէջ են

Օգոստոս 17,2022 16:19

«Գանձասար». Երեքշաբթի, 16 Օգոստոս 2022-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեան այցելեց Ս. Գէորգ եկեղեցի եւ մօտէն հետեւեցաւ այնտեղ տարուած վերանորոգութեան աշխատանքներուն։

Սրբազան Հօր կ’ընկերակցէին Առաջնորդի Օգնական Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեան եւ Կալուածոց Հոգաբարձութեան ատենապետ տիար Կարպիս Մարաշլեան:

Սրբազան Հայրը հետեւելով վերանորոգութեան աշխատանքներուն, իր հայրական օրհնութիւնները փոխանցեց եւ գնահատեց Կալուածոց Հոգաբարձութիւնը՝ իրենց աչալուրջ հետապնդումին եւ բծախնդիր աշխատանքին համար:

Յիշենք, որ անցնող ամիսներուն վերանորոգութեան ծաւալուն աշխատանք տարուեցաւ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին բարձր տնօրինութեամբ, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմին եւ անհատ բարերարներու նուիրատուութեամբ՝ Նոր Գիւղ թաղամասին մէջ գտնուող Ս. Գէորգ եկեղեցիին վերադարձնելու իր պայծառ տեսքը եւ կրկին անգամ ծաղկեցնելու ժողովուրդին հոգեւոր կեանքը:

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԱՒԱՆԴԱԿԱՆ ՏՈՂԱՆՑՔ ՔԵՍԱՊԻ ՄԷՋ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031