Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Օգոստոս 19,2022 16:07 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Տիգրան Դավթյան, Վարդգես Սարգսյան, Գիվի Հովհաննիսյանի, Վահե Դոլմազյանի, Սուրեն Խաչատրյանի, Արամ Գրիգորյանի, Սարգիս Դադոյանի, Մերի Մոսինյանի, Աշխեն Ղարսլյանի, Նարինե Ավագյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Հովհաննիսյանի, Կարեն Ամիրյանի, Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Հարությունյանի երդմնակալության արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել