Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեմից այն կողմ» ֆիլմը կմասնակցի «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Օգոստոս 19,2022 17:56

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում):

Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է «ԱՖՓ» ընկերությունը:

Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է։

Նշենք, որ «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ, տաղանդավոր կինոգործիչներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրենց ստեղծագործությունները պրոֆեսիոնալ միջավայրում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031