Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտուլյանտն իրո՞ք կարծում է, որ ռուսները վերահսկելու են Սոթք-Երասխ կամ Քարահունջ-Երասխ ճանապարհները․ Արթուր Խաչատրյան

Օգոստոս 20,2022 18:36

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության 9-րդ կետի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (…): Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ (ФСБ) Սահմանապահ ծառայության մարմինները»:

Փաշինյանն այդ թուղթը ստորագրել է, խոսք է տվել։ Հիմա Ալիևն իրեն խոստացած ճանապարհն է ուզում։ Փաշինյանը փորձում է խուսափել, թե բա ճամփա եք ուզում, համեցեք Վարդենիսով, Քարահունջով մտեք Հայաստան, Երասխով անցեք Նախիջևան։ Երեկ ԱԱԾ-ն ու ՊԵԿ-ը կառավարության որոշման նախագիծ են ներկայացրել, հայ-ադրբեջանական չսահմանազատված ու չսահմանագծված սահմանին երեք անցակետ են բացելու։

Կասեք՝ խաղաղության դարաշրջան է, ճանապարհներն ապաշրջափակվում են։ Բայց նման բան ասելուց առաջ մի մոռացեք, որ այ այդ նույն կապիտուլյացիոն հայտարարությամբ գերագույն գլխավոր կապիտուլյանտը պարտավորվել է այնպիսի ճանապարհ տա, որի հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Ուզում եմ հասկանալ, կապիտուլյանտն իրո՞ք կարծում է, որ ռուսները վերահսկելու են Սոթք-Երասխ, կամ Քարահունջ-Երասխ ճանապարհները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031